Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանն այցելել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր և հանդիպել օգոստոսի 11-ին Հերացու փողոցում բեռնատարի և հ.36 ավտոբուսային երթուղու բախման հետևանքով տուժած քաղաքացիներին:
Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ի առավոտյան Երևան քաղաքի Հերացի փողոցում ցորենով բեռնված Shacman մակնիշի բեռնատարը բախվել է թիվ 36 երթուղին սպասարկող MAN մակնիշի ավտոբուսին, կայանած Toyota մակնիշի ավտոմեքենային և կողաշրջվել։
Վթարի հետևանքով 20 անձ բուժօգնության է դիմել Երևան քաղաքի բժշկական կենտրոններ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական վարույթ։