ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին. կան տուժածներ

Օգոստոսի 11-ին, ժամը 10:32-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Վեդու կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, առկա է գազի արտահոսք։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 41-րդ կմ-ին` Ոսկետափ գյուղի մոտակայքում, բախվել են GAZ (վարորդ՝ Է. Գ., ծնված 1962 թ․) և «VAZ» (վարորդ՝ Վ. Վ., ծնված 2002 թ․) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ VAZ մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ Գ. Վ.-ն (ծնված 2008 թ․) և Է. Զ.-ն (ծնված 2008 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոններ, որտեղ բժիշկները Գ․ Վ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են VAZ մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, մեքենան մոտեցրել ավտոքարշակին և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել