Որպես կանոն, մեղադրյալը իրավունք ունի պահանջել, որ իր վկաները դատարան հրավիրվեն և նրանց դատարանում հարցեր տրվեն այն նույն պայմաններում, ինչ պայմաններում իր դեմ ցուցմունք տված վկաները:
Իր նախընտրած վկաներին դատարան հրավիրելու մեղադրյալի իրավունքը բացարձակ չի:
Դատարանը նման պահանջը կարող է մերժել իր հայեցողությամբ:
Մեղադրյալը պետք է դատարանում ցույց տա, որ տվյալ վկային չհրավիրելով և դատարանում նրա ցուցմունքները չլսելով վտանգում է գործի արդարացի ելքը: