Պոլիտեխնիկը արձանագրում է 13,6 % աճ` փաստացի ընդունելության արդյունքում. Գոռ Վարդանյան

Պոլիտեխնիկը արձանագրում է 13.6 % աճ` փաստացի ընդունելության արդյունքում: Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը։

«Նախորդող տարիների և այս տարվա փաստացի ընդունելության արդյունքների աճի տոկոսային դինամիկան ցույց է տալի, որ ՀԱՊՀ-ի կրթությունը մեծ պահանջարկ ունի դիմորդների շրջանում և այն հնարավոր է դարձել մեր կողմից իրականացվող ծրագրերի արդյունքում:

Այս տարի ՀԱՊՀ-ում ներդրված երկու նոր «Բլոկչեյն և Վեբ3 տեխնոլոգիաներ» և «Տվյալագիտություն» մասնագիտական կրթական ծրագրերով ընդունելությունը եղել է մրցակցային և արդյունքում հայտարարված անվճար և վճարովի տեղերը ամբողջությամբ կայացել են»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել