Հայտնաբերվել է 34-ամյա տղամարդու դի․ ՓԾ-ն նոր մանրամասներ է հայտնում

Օգոստոսի 5-ին, ժամը 15:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում երկու քաղաքացի մտել են Աղստև գետը լողալու և կորել տեսադաշտից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության Ազատամուտի հրշեջ-փրկարարական խումբը և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու, հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները և ջրափրկարարները գետից հայտնաբերել և ափ են դուրս բերել Հ Է-ի (ծնված 1990 թ) ջրահեղձված դին։

Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել են 44 փրկարարական ծառայող (որից 5-ը՝ ջրափրկարար)։

Մթության պատճառով որոնողափրկարարական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են։

Փրկարարների կողմից երկու տեղամասում սահմանվել է հերթապահություն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել