Ուժեղացված ծառայություն մայրաքաղաքում

Պարեկային ծառայությունը պարբերաբար իրականացնում է ուժեղացված ծառայություն։ Հերթականը օգոստոսի 2-ին էր՝ Երևանում։

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Հրահանգավորումից հետո Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը ներկայացրել է ուժեղացված ծառայության նպատակները՝ հատուկ ուշադրություն դարձնել վարորդների սթափությանը, թաղանթապատված ապակիներով կամ գերձայնային ազդանշաններով վերասարքավորված և լուսային սարքերի կանոնների խախտմամբ տրանսպորտային միջոցներին, նաև ոչ սահմանված վայրով փողոցը հատող հետիոտներին։

Մայրաքաղաքում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 853 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 55 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 18, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 42 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 3, տեխնիկական զննություն չանցած՝ 25, չամրակապված վարելու՝ 88, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 52, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 28, հետիոտնի ոչ սահմանված վայրով անցնելու՝ 95 և 352 այլ իրավախախտում։ 64 մեքենա շահագործվել է թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով, 12 մեքենա՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ:

Պարեկները ուժեղացված ծառայության ընթացքում տարբեր կասկածանքներով Երևան քաղաքի վարչության ենթակա բաժիններ են տեղափոխել 17 անձի, որոնցից 4-ը՝ ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու, 1-ը՝ զենք-զինամթերք պահելու կասկածանքով։
Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել