«Գումարը փոխանցվել է գործընկեր բանկերին»․ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Միասնական սոցիալական ծառայությունը նախապես տեղեկացրել էր՝ այս ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը մեկնարկել է օգոստոսի 2-ից․ նշված ժամկետում անհրաժեշտ գումարը փոխանցվել է գործընկեր բանկերին։ ՄՍԾ-ի կողմից յուրաքանչյուր ամսվա կենսաթոշակ սովորաբար վճարվում է տվյալ ամսվա առաջին 3 աշխատանքային օրերի ընթացքում, ինչպես արվել է նաև այս ամիս։ Այս մասին նշվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանի հայտարարության մեջ։

«Սա հարկ եմ համարում կրկին հիշեցնել՝ ելնելով նրանից, որ մամուլում տեղ է գտել հրապարակում՝ վերնագրված «Թոշակառուները զայրացած են՝ «քվե մուրալը» գիտեն՝ թոշակը ժամանակին վճարելը՝ ոչ»։

Ինչպես վերևում նշել եմ՝ վճարումը ժամանակին ՄՍԾ կողմից կատարվել է, բայց, այնուամենայնիվ, եթե լինում են անհատական դեպքեր, խնդրում եմ կոնկրետ դեպքով համագործակցել ինձ հետ, կփորձենք օգտակար լինել»-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել