Վահե Դոլմազյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի։

Միջնորդությունը ԲԴԽ ներկայացրել էր ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանի նկատմամաբ կարգապահական վարույթը հարուցվել է ապրիլի 15-ին՝ ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ Ամբակում Գրիգորյանի հաղորդման հիման վրա։ Հարուցված կարգապահական վարույթը կապված է շուրջ մեկ տարի առաջ ՀՀ ՊՆ նախկին նախարար, կալանքի տակ գտնվող Դավիթ Տոնոյանի գործի հետ, երբ վերջինս հնարավորություն է ունեցել ԱԺ տեղափոխվելու ընթացքում տեսնելու մորը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել