«Տղերքին մենակ չեմ թողնելու»․ հրետանավոր, կամավորական Ռաֆիկ Սիմոնյանի պատմությունը

Ռաֆիկ Սիմոնյանը 2020 թվականի 44-օրյա պատերազմին մասնակցել է կամավոր։ Նա 25 տարեկան էր, երբ թշնամին սանձազերծեց պատերազմ Արցախի դեմ։ Նա ծառայել է Երևանի հատուկ նշանակության զորքերում։

Մեր հերոսին մեծ սպորտն էր սպասում։ Սկզբում կարատեիստ, հետո բռնցքամարտիկ Ռաֆիկենց տանը նրա մեդալներն էին։ Որոնք նրա հաղթանակների վկաներն էին։ Պատերազմ էլ Ռաֆիկը գնացել էր հաղթանակի հույսով։

Քույրը՝ Հերմինե Սիմոյանը, խեղդվելով, մի կերպ է պատմում եղբոր մասին, ասում է՝ իր թև ու թիկունքն էր եղբայրը։ Նա եղբորը նկարագրելիս «համառ» ածականն է օգտագործում, որովհետև Ռաֆիկն ինչ գնով էլ լինի՝ հասել է իր ուզածին։

«Շտապում էր անընդհատ, փորձում էր ամեն ինչ միանգամից հասցնել։ Չենք իմացել, որ գնում է պատերազմ։ Սկզբում, ընկերոջ հետ գնացել են Սիսիան, հետո Կարմիր շուկայի հատվածում են մասնակցել կռվին, եղել են նաև Շուշիի շրջանում։ Իրենց հրետանին ճանաչվել է լավագույն խոցող հրետանի ու միշտ ասում էր՝ տեղափոխվում ենք, որ մեր տեղը չիմանան, նշանակետի տակ չլինենք։ Վերջին կետը եղել է Ննգիում»,-պատմում է քույրը։

«Պետք ա, որ այստեղ եմ»․ այսպես է պատասխանել Ռաֆիկը, երբ իրեն հորդորել են վերադառնալ։ Հայրն էլ է պատերազմի մասնակից եղել և որդին էլ, երբ կրկին հայրենիքը պաշտպանության կարիք ուներ, առանց երկմտելու գնացել է կռվի։

Ռաֆիկ Սիմոնյանը զոհվել է  Մարտունու շրջանի Ննգի գյուղի շրջակայքում, նոյեմբերի 7-ի հրետակոծության ժամանակ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել