Շուտով կմեկնարկի ազդարարման արշավի 2-րդ փուլը
Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի աշխատանքների շրջանակներում կոռուպցիայի դեմ պայքարի մի շարք ինստիտուտների կատարողականը, դրանց իրագործման արդյունավետությունն է քննարկվում։ Այս մասին մեզ հետ զրույցում նշեց Արդարադատության նախարարի խորհրդական Լիանա Թովմասյանը։ Այդ թվում ուշադրության կենտրոնում է ազդարարման համակարգը։
Համապետական արշավի շրջանակում կրթական միջոցառումներն անցկացվել են Հայաստանի բոլոր մարզերում՝ ներգրավելով համայնքային ծառայողներին և այլ ներկայացուցիչներին:
Աճն ակնհայտ է։ 2023-ի հունիսին ազդարարման 4 դեպք էր գրանցվել, այս տարվա հունիսին արդեն առկա է 25 ազդարարում։ Շուտով մեկնարկում է ազդարարման արշավի 2-րդ փուլը։
Ծրագիրն իրականացվել է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի և Արդարադատության նախարարության հետ համատեղ ջանքերով՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) և Եվրամիության (ԵՄ) ֆինանսական աջակցությամբ՝ Արևելյան գործընկերության Պետական կառավարման մարմինների բարեփոխումների տարածաշրջանային հիմնադրամ ծրագրի` Կառավարման առաջընթացի խորհուրդ միջոցառման շրջանակներում, որն իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ՄՀԸ/ GIZ) կողմից:
Մանրամասները՝ մեր պատրաստած ռեպորտաժում։
Լուսանկարը պատրաստվել է AI-ի միջոցով։