Երևանի քաղաքապետարանից հայտնում են․
«Հարգելի՛ քաղաքացիներ,
ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի օգոստոսի 3-ից մինչև սեպտեմբերի 30-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն փուլ առ փուլ միակողմանի փակ է լինելու Իսակովի պող.-Աթենքի փող. խաչմերուկից մինչև Աթենքի փող.-Ծիծեռնակաբերդի խճ. խաչմերուկն ընկած ճանապարհահատվածները, այնուհետև՝ հետադարձ: Երթևեկությունը իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին:
Հորդորում ենք վարորդներին՝ աշխատանքի արդյունավետությունն ապահովելու համար փոխադրամիջոցները չկայանել վերոնշյալ ճանապարահատվածի երթևեկելի մասում:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»: