Օգոստոսի 2-ին, ժամը 12:19-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորավանք վանական համալիր տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում՝ մանր քարաբեկորները լանջից պոկվել և թափվել են ճանապարհի երթևեկելի հատված:
Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ քարաթափումը տեղի է ունեցել Երևան-Մեղրի ավտոճանապարհից Նորավանք վանական համալիր տանող ավտոճանապարհի 8-րդ կմ-ին։
Փրկարարներն երթևեկությանը խոչընդոտող քարերը հեռացրել են ավտոճանապարհահատվածից։