Անհետ կորած համարվող Պելիխ Սոլոմիյան հայտնաբերվել է։
Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը հայտնել է, որ աղջկան գտել են սարերում, նա հեռախոսային կապ չի ունեցել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած Պելիխ Սոլոմիյային (Pelykh Solimiia) չեն գտնում, նա անհետացել է։
Աղջիկը սահմանը հատել է հուլիսի 22-ին՝ երկուշաբթի օրը ժամը 20-ին մոտ։ Հայաստանից դուրս չի եկել, ըստ սահմանապահ ծառայության տվյալների։