Հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 26-ը փակ է լինելու Բաբայան փողոցը

Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 26-ը՝ ժամը 23:00-ից մինչև 08:00-ն, 1-ին փուլով փակ է լինելու Բաբայան փողոցի՝ Բաբայան փ. – Ազատություն պ. խաչմերուկից մինչև Բաբայան փ. – Ուլնեցու փ. խաչմերուկ եղած ճանապարհահատվածը, իսկ 2-րդ փուլով միակողմանի փակ է լինելու Բաբայան փողոցի՝ Բաբայան փ. – Ազատություն պ. խաչմերուկից դեպի Ռիգայի փողոց տանող ճանապարհահատվածը, որտեղ երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղություն երթևեկելի մեկ գոտու հաշվին: Հորդորում ենք վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման համար տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում:

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել