Օտարերկրա քաղաքացին վերցրել է ոստիկաններից մեկի ինքնաձիգը, կրակոցներ արձակել

Հուլիսի 20-ին՝ 00:50 սահմաններում, ահազանգով ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժին է հրավիրվել օտարերկրա մի քաղաքացի:

Նա, ըստ նախնական տեղեկությունների, ինքնավնասման նպատակով, վերցրել է ոստիկաններից մեկի ինքնաձիգը և կրակոցներ արձակել։

Արդյունքում վնասվածքներ են ստացել նա և ոստիկանության 2 ծառայող։ Iravaban.net-ին այս մասին հայտնեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել