Գևորգ Պապոյանը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում մասնակցել է Հանքագործի և մետալուրգի օրվան նվիրված տոնական միջոցառմանը

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 19-ին Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում մասնակցել է Հանքագործի և մետալուրգի օրվան նվիրված տոնական միջոցառմանը։

Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից։

«Միջոցառման ընթացքում նախարարը և նրա տեղակալ Արման Խոջոյանը ներկա են գտնվել ԶՊՄԿ-ի պատմության տարեգրքի ռուսերեն տարբերակի շնորհանդեսին, ինչպես նաև կոմբինատի 22 աշխատակիցների պարգևատրման արարողությանը։

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն (ԶՊՄԿ) հիմնադրվել է 1952 թ․։ Ձեռնարկությունը հանդես է գալիս որպես պղնձամոլիբդենային հանքաքարի առաջատար արդյունահանող և վերամշակող: ԶՊՄԿ-ն ունի ավելի քան 4600 աշխատակից»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել