Քաղաքացին մոլորվել է կնոջ և երկու անչափահաս երեխայի հետ

Հուլիսի 16-ին, ժամը 20:13-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին իր կնոջ և երկու երեխաների հետ «Մաթոսավանք» վանական համալիր տանող անտառամիջյան ճանապարհին մոլորվել են. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներ՝ Հ. Մ.-ին (ծնված 1987 թ.), Ժ. Հ.-ին (ծնված 1987 թ.), Գ.Մ.-ին (ծնված 2015 թ.), Գ.Մ.-ին (ծնված 2019 թ.) և ուղեկցել դեպի իրենց ավտոմեքենան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել