Համալսարանը վստահ քայլերով առաջ է գնում միջազգային հավատարմագրման գործընթացում․ Տիգրան Ավինյան

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում տեղի է ունենում թվով 91-րդ շրջանավարտների ավարտական հանդիսավոր հոբելյանական երեկոն։ Ելույթով հանդես եկավ Երևանի քաղաքապետ, Պոլիտեխնիկի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ իր համար մեծ պատիվ է ներկա լինել միջոցառմանը։

«Արդեն երեք տարի է՝ մասնակցում եմ այս միջոցառմանը և ամեն տարի մեծագույն հուզմունքով եմ լցվում, երբ ձեզ պետք է ճանապարհենք դեպի նոր սկիզբ։ Ձեր ապագան մեզ համար շատ կարևոր է և մենք ձգտում ենք ապահովել ուսանողների համար լավագույն պայմանները, ապահովել ձեր ուսման ընթացքում և ձեր ավարտելուց հետո։ Համալսարանում կրթությունն ավելի լավը դարձնելու համար մենք գործադրել ենք բոլոր ջանքերը։ Համալսարանը վստահ քայլերով առաջ է գնում միջազգային հավատարմագրման գործընթացում։ Աշխարհի լավագույն համալսարանների հետ Պոլիտեխնիկը կնքում է համագործակցության պայմանագրեր։

Վերանայել ենք բակալավրի համար ուսումնական պլաններն ու ներդրել նորերը։ Կառուցման փուլում է գտնվում գրեթե ամեն ինչ։ Երևանի քաղաքապետարանի և համալսարանի համագործակցության արդյունքում ստեղծել ենք ռոբոտատեխնիկայի խմբակներ, նույնիսկ մանկապարտեզներում և կրթական մյուս կառույցներում։ Սա կատարված աշխատանքների միայն մի մասն է։

Սիրելի՛ շրջանավարտներ, այս օրը հիշեք որպես նոր սկիզբ՝ լի նոր հնարավորություններով և նորանոր նպատակներով։ Ձեր գիտելիքներն ու հմտությունները ոչ միայն ձեզ են ծառայելու, այլև ծառայելու են մեր քաղաքին և մեր երկրին։ Շնորհավորում եմ ձեզ»,-նշեց քաղաքապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել