Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Թբիլիսի

Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Թբիլիսի։ Հուլիսի 15-ի համապատասխան որոշումը ստորագրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որում մասնավորապես ասվում է․

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին 2024 թվականի հուլիսի 17-18-ը գործուղել Վրաստան (Թբիլիսի)` առողջապահության ոլորտում երկկողմ համագործակցության մի շարք հարցեր քննարկելու նպատակով:

2. Անահիտ Ավանեսյանի` Վրաստան գործուղման ճանապարհածախսը և օրապահիկի ծախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Անահիտ Ավանեսյանի` Վրաստան գործուղման գիշերավարձի ծախսը կատարվելու է հրավիրող կողմի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել գործուղման
արդյունքների մաuին հաշվետվությունը` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել