Դադարեցնում եմ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի մամուլի քարտուղարի պարտականությունների կատարումը․ Տաթև Խաչատրյան

Տեղեկացնում եմ, որ այսօրվանից դադարեցնում եմ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի մամուլի քարտուղարի պարտականությունների կատարումը։ Այս մասին գրառում է կատարել Տաթև Խաչատրյանը։

«Իմ աշխատանքային գրեթե 6 տարիների օրագիրը բազմաթիվ տողեր ունի իր հագեցած օրակարգերով։

Մետրոպոլիտենում աշխատել եմ լրագրող, օպերատոր, լուսանկարիչ՝ 24/7 ռեժիմով։

Աշխատելուս տարիներին մետրոպոլիտենի կայարանային համալիրներում կազմակերպել և անցկացրել եմ 20-ից ավելի մեծ միջոցառումներ, 30-ից ավելի ցուցահանդեսներ, գրքերի շնորհանդեսներ ու տարբեր մշակութային օրեր (առանց որևէ գումար ծախսելու՝ ինչի համար շնորհակալ եմ ընկերներիս ու կամեցող մարդկանց)։

Շնորհակալ եմ լրագրող իմ գործընկերներին այդ 6 տարիների ընթացքում փոխադարձ ու արդյունավետ համագործակցության համար:

Շնորհակալություն եմ հայտնում Երևանի մետրոպոլիտենի գրեթե 1000 նվիրյալ աշխատակիցներին, քանզի հենց իրենք են մետրոպոլիտենի հաջողությունները կերտողները և ծառացած դժվարությունները հաղթահարողները։

Մետրոպոլիտենի հետ կապված, բայց չիրականացված կամ ավարտին չհասցրած երկու երազանք ու նախագիծ ունեմ․

Առաջինը, որ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում հնչի դասական երաժշտություն։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝

Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, կփաստի, թե որքան ժամանակ է նախագիծը քննարկման ու մշակման փուլում։

Երկրորդը, որ Երևանի մետրոպոլիտենի գնացքներն անվանակոչվեն մեծանուն հայերի անուններով, ովքեր փոխեցին աշխարհը (Շառլ

Ազնավուր, Հովհաննես Ադամյան, Առնո Բաբաջանյան, Արամ Խաչատրյան, Արշիլ Գորկի, Շավարշ Կարապետյան, Կոմիտաս, Վիկտոր

Համբարձումյան, Հովհաննես Այվազովսկի, Սերգեյ Փարաջանով և այլք)։

Հուսով եմ, որ մոտ ապագայում այս ծրագրերը կյանքի կկոչվեն ի նպաստ Երևանի մետրոպոլիտենի բարեկեցության և առաջընթացի։

Ավելորդ շահարկումներից խուսափելու համար՝ տեղեկացնեմ, որ որոշումս վաղուց էի կայացրել, ինչի մասին տեղեկացված է եղել նաև տնօրինությունը:

Եվ որպես վերջաբան միայն կասեմ, որ միշտ տեր եղեք ձեր սկզբունքներին՝ անկախ պաշտոնից ու դիրքից. ՄԱՐԴ մնալն ու չլղոզվելը բարդ բան է․․․

Լայն ժպտացեք ինքներդ ձեզ, հետո աշխարհին, հետո ձեր հոգնած հոգուն, հետո ձեր ցավերին, որ մենակ չմնան ու որ ուրիշներին չցավեցնեն․․․

Հ․Գ․ Ինչպես ես եմ սիրում ասել ՝ մի վագոն ՍԵՐ բոլորիդ․․․

Հաջորդ կայարանը՝ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ ․․․»,-նշվում է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել