«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայտնում է, որ 2024 թվականի հունիս ամսին մատակարարված (վերահաշվարկված) բնական գազի քանակի և գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման համար մատուցված ծառայության արժեքի վճարման վերջնաժամկետը 2024 թվականի հուլիսի 17-ն է:
Հուլիսի 17-ից հետո 3 օրվա ընթացքում վճարում չկատարած բաժանորդների գազամատակարարման դադարեցման աշխատանքները կսկսվեն հուլիսի 21-ից: