Հուսով եմ՝ առաջիկա օրերին օրենքով սահմանված կարգով, ի վերջո, կգումարվի ավագանու գլխավոր նիստը և Մամիկոն Ասլանյանը կստանձնի Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը․ Արթուր Վանեցյան

Վանաձոր խոշորացված համայնքի ընտրված ղեկավար, քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանը մոտ 2 տարի և 7 ամիս ապօրինի անազատության մեջ գտնվելուց հետո ազատ կարձակվի (կալանք խափանման միջոցը փոխվել է 10 մլն դրամ գրավով): Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

«Պարոն Ասլանյանին առաջին հերթին մաղթում եմ ամուր առողջություն և անկոտրում կամք արդարության համար պայքում։ Հուսով եմ՝ առաջիկա օրերին օրենքով սահմանված կարգով, ի վերջո, կգումարվի ավագանու գլխավոր նիստը և Մամիկոն Ասլանյանը կստանձնի Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը:

Մամիկոն Ասլանյանի ապօրինի ազատազրկման օրվանից ի վեր բազմիցս նշել եմ, որ վանաձորցուց գողացված քվեն պետք է վերադարձվի:
Լուսանկարը՝ 15 դեկտեմբերի, 2021թ., ՀՀ քննչական կոմիտե»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել