Ուզում եմ ասել, որ մենք շատ կարևոր փուլ ենք մտել։ Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում հավաքի ժամանակ ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
«Այդ կարևոր փուլը պայմանավորված է որոշակիորեն մեր կամքը փրկելու հետ։ Տարբեր խոսքեր են գալիս, ձեզ վստահեցնում եմ ժողովուրդ ջան՝ կազմակերպչական մասն էլ կա և կամաց-կամաց ավելիով։ Ես մենակ չեմ, հաստատ մենակ չեմ։ Այս փուլում նաև որոշակի իմաստով, ինչպես ասել եմ՝ տարբեր մարդիկ են գալիս։ Այս պայքարի ամենակարևոր մասը ներուժի ներդրումն է։
Մեր պետությունը պետք է դառնա հնարավորությունների երկիր, ստեղծող, արարողների երկիր։ Վարձկանների, ծառայամիտների, փողալվացողների, ստրուկների երկիր չի կարող լինել։ Դա պետք է վերանա։ Արիների, քաջերի երկիր է եղել ու այդպես էլ պետք է մնա»,-ասաց նա։