Վթարային ջրանջատում Երևանի Շենգավիթ վարչական շրջանում հուլիսի 15/16-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հուլիսի 15-ին ժամը 14:00-ից մինչև հուլիսի 16-ը 07:00-ն կդադարեցվի Արին-բերդի 4 Նրբ., Արին-բերդի 5 Նրբ., Թեյշեբանի, Արտաշատի Խճ., Ն.Շենգավիթ 1-15 փողոցների, նրբանցքների, Նորագավիթ 1-9 փողոցների և նրբանցքների, Արշակունյաց Պող. 192-330 զույգ համարի շենքերի ջրամատակարարումը:

Հուլիսի 15-ին ժամը 14:00-19:00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց 49, 51, 53 կենտ համարի շենքերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել