Նոր օրենսգիրք․ սնանկության ոլորտում բարեփոխումներ են սպասվում
Սնանկության ոլորտի օրենսդրական բարեփոխումների համար հրամայական է ունենալ այնպիսի փաստաթուղթ, որը թույլ կտա գնահատել առկա իրավիճակն ու ներկայացնել խնդիրների լուծման հնարավոր եղանակները:
Սնանկության նոր օրենսգրքի նախագծի հայեցակարգը մշակվել է Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությամբ և միջազգային ու տեղական փորձագետների ներգրավմամբ։ Քննարկմանը մասնակցել են նաև Արդարադատության նախարարության Օրենսդրության զարգացման կենտրոնի տնօրեն Տիգրան Դադունցը: Նա նշում է, որ Սնանկության մասին օրենսգրքի մշակման աշխատանքները դեռ նոր են սկսվել, մինչ այդ մշակվել է Սնանկության մասին օրենսգրքի նախագծի հայեցակարգը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լուսանկարը պատրաստվել է AI-ի միջոցով։