Ավտոմեքենա է այրվել

Հուլիսի 9-ին, ժամը 12։09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արին Բերդի փողոցում այրվում է ավտոմեքենա։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է կայանած «Lexus» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Ա․ Գ․)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։50-ին, մարվել՝ 13։03-ին։ Այրվել է ավտոմեքենան։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել