Հրապարակվել են Ֆրանսիայի ԱԺ ընտրությունների առաջին փուլի արդյունքները. 1-ին տեղում ծայրահեղ աջերն են։
«Ազգային միավորում» (Մարի Լը Պենի աջակիցներ) – 34%
«Նոր ազգային ճակատ» – 28.1%
«Միասին» (Մակրոնի աջակիցներ) – 20.3%։
Խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա հուլիսի 7-ին։
Էմանուել Մակրոնը հորդորել է ընտրողներին` կանգնեցնել ծայրահեղ աջերին հուլիսի 7-ին կայանալիք 2-րդ փուլում։
Նա կոչ է արել հանրապետական և դեմոկրատական թեկնածուներին դաշինք կազմել։