ՀՀ ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց տնային կալանքը փոփոխվեց: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը: Այս մասին տեղեկանում ենք փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի էջից։
Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանը բավարարել էր պաշտպանության կողմի բողոքը և Արթուր Սուքոյանի նկատմամբ կիրառել էր տնային կալանք: