Հունիսի 20-ին, ժամը 13:52-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ բախվել են «Lada» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Դ., ծնված 1992 թ.) և «Hanvan» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա. Մ., ծնված 1963 թ.):
Փրկարարները հոսանքազրկել են «Lada» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, Հ. Դ.-ին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն: