Փոխվում է Երևանի հենակետային բժշկական քոլեջի անվանումը

Երևանի հենակետային բժշկական քոլեջը վերակազմակերպել «Երևանի հետակետային պետական բժշկական քոլեջ» անվամբ։

ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է հիմք ընդունելով քոլեջին նոր տարածքի տրամադրման և իրավաբանական կարգավիճակի փոփոխության անհրաժեշտությունը:

«Երևանի հենակետային բժշկական քոլեջ» փակ բաժնետիրական ընկերությունը  գործում է Երևան, Կորյունի 2 հասցեում, որտեղ ուսուցանվում են «Մանկաբարձական գործ», «Դեղագործություն», «Քույրական գործ», «Բուժական կոսմետոլոգիա» և «Ատամնատեխնիկական գործ» մասնագիտությունները: Ներկայումս վերոնշյալ մասնագիտություններով ուսումնառում են 2256 ուսանող:

Երևանի հենակետային բժշկական քոլեջի շենքը 2002 թվականից վարձակալության պայմանագրով տրամադրվել է «Հայկ և Արա» ՍՊԸ կողմից և ներկայումս ըստ ընկերությունը խնդրանքի անհրաժեշտություն է առաջացել քոլեջի գործունեությունը կազմակերպել այլ շենքում:

Երևանի Բուռնազյան փողոցի 143 հասցեում գործող Երևանի գյուղատնտեսական պետական քոլեջը, որը վերակազմակերպման ձևով միավորվել է «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամին՝ որպես  Երևանի միջին մասնագիտական կրթական ծրագիր, վերջին տարիներին վերոնշյալ հասցեում գործունեություն չի իրականացնում և որոշման նախագծով առաջարկվում է հիմնադրամից հետ վերցնել շինությունները և տրամադրել Երևանի հենակետային բժշկական քոլեջին:

«Հաշվի առնելով, որ  Երևանի Բուռնազյան փողոցի 143 հասցեում  գտնվող ուսումնական հաստատության մասնաշենքի հզորությունը (ըստ նախնական տվյալների այն առավելագույնը կարող է տեղավորել մինչև 700 ուսանող) չի բավարարում 2256 ուսանողի կրթությունն ապահովելու համար, ուստի որոշման նախագծով նախատեսվում է Երևանի հենակետային բժշկական քոլեջի տեղափոխումը կազմակերպել Երևանի Բուռնազյան փողոցի 143 հասցեում  գտնվող ուսումնական հաստատության մասնաշենքի վերանորոգումից և անհրաժեշտ պայմանների ստեղծումից հետո:

Նախարարության կողմից մշակվել է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» («Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքը ամբողջությամբ  լրամշակվել է և անվանվել է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենք), «Կրթության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Առևտրի և ծառայությունների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որը ընդունվել է ՀՀ Ազգային Ժողով կողմից երկրորդ ընթերցմամբ:

«Երևանի հենակետային բժշկական քոլեջ» փակ բաժնետիրական ընկերությունը «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմավորման ձևով վերակազմակերպելը պայմանավորված է նոր «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի գաղափարախոսությունից:

Ուսումնական հաստատության համար ունենալ նոր վերանորոգված տարածք և վարձակալության համար տրամադրվող վճարները ուղղել բարձրորակ կրթության ապահովման համար»,- ասված է հիմնավորման մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել