Հունիսի 1-ին, ժամը 6.15-ի սահմաններում, «Վոլվո» մակնիշի մեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 51-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, ընկել ձորակը և կողաշրջվել: Վարորդը՝ 43-ամյա Դավիթ Տ.-ն, մահացել է:
Բացի այդ, հունիսի 1-ին, ժամը 19.10-ի սահմաններում, «Տոյոտա Քեմրի» մակնիշի մեքենան Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 59-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթյա տաղավարին: Ուղևորը՝ 60-ամյա Անաիդա Խ.-ն, մահացել է:
2 դեպքերով էլ կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: