Մեր այստեղ գտնվելու նպատակը մեկն է․ Բագրատ Սրբազանն ու աջակիցները հասան Քննչական կոմիտե

«Մեր այստեղ գտնվելու նպատակը մեկն է․ նախ մեր ընդվզումը ներկայացնելու՝ տեղի ունեցած ամբողջ ընթացքում արձանագրված դեպքերի նկատմամբ։ Շատ խաղաղ ու հանգիստ կերպով, առանց մեր ինքնատիրապետումը կորցնելու՝ նախ հասկանալու, թե ի վերջո Քննչական կոմիտեն գործում է միայն քաղաքացիների դե՞մ, թե՞ նաև գործողություններ ունի ձեռնարկած այն բոլոր ոստիկանական բռնությունների դեմ, որոնք իրականացվել են այս ընթացքում։

Տիկին Էլինար Վարդանյանը կներկայացնի ամբողջը, ես չմտնեմ մանրամասնությունների մեջ, բայց մեզ համար անընդունելի են այն գործողությունները, որոնք, օրինակ, 40 հոգի խուլիգաններ, որոնք ներդրված են, հատուկ ստեղծված են, ամեն դեպքում կարմիր գլխարկով մարդիկ էին։

Չեմ ուզում հատուկ ասել բերետավոր, որովհետև բերետը պատվի նշան է, իսկ այդ մարդիկ պատիվ չունեցող մարդիկ են, որովհետև 40 հոգով կարող են մեկին ծեծել-ջարդել, խոշտանգել և պատասխան չտալ դրա համար։

Դրանց համար որևէ բան նախատեսվա՞ծ է։ Անունը դրել են ծառայողական քննություն, ո՞ւմ նկատմամբ, ի՞նչ են արել։ Սրանք հստակ հանցագործության դեպքեր են։ Անցյալ օրը ևս ԱԳՆ-ի դիմաց, հստակ տեսանյութով արձանագրված՝ պատվական մարդու, տարեց մարդու, վաստակ ունեցող մարդու, ով բողոքում էր թուրք-ադրբեջանական իշխանության քարոզչամեքենա հանդիսացած ԱԳՆ-ի գործակալների դեմ՝ գողացան տարան հարվածելով։

15 ամյա երիտասարդի դեմքին դաջվածքներ կան ոստիկանական կոշիկների, 2 սարկավագ գողացել են առաջին շարքերից՝ մեկի գլուխը բացված»,՝ այսօր՝ մայիսի 3-ին Քննչական կոմիտեի դիմաց հայտարարեց Բագրատ Սրբազանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել