Սանահին կայարանի արգելափակված հատվածում մանկապարտեզն ու դպրոցը չեն հեղեղվել

Փրկարարների օգնությամբ պարանային եղանակով տեղափոխվեցի Դեբեդի մյուս ափ` շփվելու Սանահին կայարանի արգելափակված հատվածի բնակիչների հետ, ծանոթանալու իրավիճակին։ Այդ մասին հայտնում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը:

«Մանկապարտեզն ու դպրոցը չեն հեղեղվել։ Մասնակի տիղմապատ է մանկապարտեզի հետնաբակը։ Վնասվել են առափնյա տները։ Բնակիչներն ապահովված են սննդամթերքով, դեղորայքով, առաջին անհրաժեշտության պարագաներով։

Առանձնահատուկ շնորհակալություն փրկարարներին՝ այս հատվածում ևս անձնուրաց ծառայության համար»:- գրել է պատգամավորը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել