«Իրավասություն չունեք, չունեիք որևէ ձևով պետական բարձր մակարդակի գործողությունը Դո՛ւք իրականացնել»․ Բագրատ Սրբազանը՝ փոխվարչապետին

«Ստի գործիք դարձած Մհեր Գրիգորյան, Դուք դարձել եք անօրինության, հակասահմանադրական, հակաազգային, հակապետական այս ամբողջ գործընթացի քավության նոխազ: Իրավասություն չունեք, չունեիք որևէ ձևով պետական բարձր  մակարդակի գործողությունը Դու՛ք իրականացնել, Ձեզ ստիպել ու պարտադրել են, որ Դուք անեք, Դուք էլ սիրով կամ դժկամությամբ երևի հանձն եք առել, բայց հանձն եք առել։

Մի կողմ թողեք, հրաժարվեք այս ամենից։ Չեմ հասկանում՝ ինչպես եք կարողանում գլուխը հանգիստ բարձին դնել, Ձեր պատճառով մենք չենք կարողանում, բայց պիտի մի օր կարողանանք, չէ՞։ Ասել եմ չէ՝ մայիսը լավ ամիս է, ընտիր ամիս է», – դիմեց Բագրատ Սրբազանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել