Արագաչափ սարքը տեղափոխվել է այլ հատված

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Իջևան քաղաքի Երևանյան փողոցի 111/2 հասցեին հարող ճանապարհահատվածում գործող լուսանկարահանող արագաչափ սարքը տեղափոխվել է նույն փողոցի 51/4 հասցեի հարակից ճանապարհահատված։

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության ծառայությունից։

«Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները»,-նշվում է հաղորդագրության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել