Տեղեկացնում ենք, որ որոշ լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկություններն առ այն, որ տնօրենին պաշտոնից ազատելու հիմքը քաղաքական է կամ այլ՝ չի համապատասխանում իրականությանը․ մարզպետարանի պարզաբանումը

Iravaban.netը Արագածոտնի մարզպետարանից պարզաբանում էր խնդրել Բյուրականի՝ Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրենի հետ կապված դեպքի առնչությամբ։ Արագածոտնի մարզպետի աշխատակազմը ի պատասխան մեր  հարցմանը, տեղեկացրեց․

«Արագածոտնի մարզի Լ․ Մկրտչյանը երեկ ստացել է 2-րդ նկատողությունը, ինչը, ըստ օրենքի, տնօրենի պաշտոնից ազատման
հիմք է։ Հայտնում ենք, որ նկատողությունը տնօրենն ստացել է աշխատանքային կարգապահությունը խախտելու հիմքով։

Մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչների ստուգայցի ընթացքում արձանագրվել է, որ աշխատանքային ժամին, տնօրենը և որևէ այլ վարչական աշխատող դպրոցում չեն եղել՝ տնօրենի կողմից խախտվել են ուսումնական հաստատությունում ներքին կարգապահական և աշխատանքային ռեժիմի պահպանման կանոնները։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ որոշ լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկություններն առ այն, որ տնօրենին պաշտոնից ազատելու հիմքը քաղաքական է կամ այլ՝ չի համապատասխանում իրականությանը։
Արագածոտնի մարզպետի աշխատակազմն աշխատանքում առաջնորդվում է բացառապես օրենքով»,- նշված է պարզաբանման մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել