Երևանի ավագանու անդամ Անի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով․
«Բագրատ Զաքարյանը հրաժարական է տալիս, քանի որ պայմանավորվածության ժամկետը լրանում է:
Հիմա տեղերը փոխվում են։ Նա կդառնա փոխքաղաքապետ, փոխքաղաքապետը՝ քաղաքապետ…»։
Նշենք, որ ըստ կոալիցիոն համաձայնագրի՝ 2.5 տարի կառավարելու էր «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչը՝ ի դեմ Բագրատ Զաքարյանի, իսկ վերջին 2.5 տարին Սամվել Բաբայանի թիմակիցը՝ Խաչատուր Անդրեասյանը։