Պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է․
«Ի գիտություն ԶԼՄ-ների և հանրության
Պաշտպանության նախարարությունում ՀՀ նախագահի հրամանագրերով տեղի են ունեցել կադրային վերանշանակումներ, որոնք պայմանավորված են զինված ուժերի բարեփոխումների շրջանակում 2023 թվականի հոկտեմբեր ամսին ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով՝ ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ նոր կանոնադրությունների և կառուցվածքի հաստատման հանգամանքով»:
Վահրամ Գրիգորյանը մայիսի 13-ին նախագահի հրամանագրով նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի ինժեներական զորքերի պետ-վարչության պետ։ Հիշեցնենք, որ Գրիգորյանը մինչեւ այդ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի հրամանատարն էր, պաշտոնանկ էր արվել 2023թ–ին հունվարին՝ 15 զինծառայողի կյանք խլած ողբերգական հրդեհից հետո։