Գործող իշխանությունները տագնապի մեջ են․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը գործողությունների պլան է նախապատրաստել

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 14-ի հայտարարությունից հետո գործող իշխանությունները տագնապի մեջ են, նշվում է շարժման հայտարարության մեջ։

«Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճ Նիկոլ Փաշինյանի մուտքը ապահովելու համար փոքր կենտրոնում սահմանափակվում է քաղաքացիների տեղաշարժը և մեքենաների երթևեկությունը:

Մենք տեղեկություններ ունենք, որ խոչընդոտվում է անգամ Ազատության հրապարակի հարակից տարածքների սրճարանների աշխատանքը:

Այս ամենը գործող իշխանությունների և նրա ղեկավարների վախերի դրսևորման լավագույն ցուցիչն է:

Մեր կողմից այս ակցիայի կազմակերպումը հետապնդում է մեկ պարզ նպատակ` ցույց տալ ամբողջ աշխարհին, տարբեր երկրներից Հայաստան ժամանած հյուրերին, որ ՀՀ վարչապետը տարածքներ հանձնելու համար երկրում լեգիտիմություն չունի, իսկ քաղաքում տեղաշարժվելու համար ստիպված է կուտակել ոստիկանական զորքեր:

Իշխանություններն իրենց վարքով օգնում են մեզ հասնել մեր նպատակին: Ուստի ևս մեկ անգամ կոչ ենք անում մեր բոլոր հայրենակիցներին այսօր ժամը 15:30-ին լինել նշված վայրերում և խաղաղ երթով շարժվել Ազատության հրապարակ՝ անհամաձայնություն արտահայտելու նպատակով:

  • Սարյանի անվան այգի,
  • Կոնսերվատորիայի դիմացի այգի,
  • Սուրբ Աննա եկեղեցու բակ,
  • Հյուսիսային պողոտա (Բանալիի մոտ)։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել