Երիտասարդի մոտ դանակներ են հայտնաբերվել, իսկ փողոցի մայթեզրի խոտածածկ հատվածում՝ ատրճանակ․ ոստիկանություն

Ոստիկանության Արմավիրի և Վաղարշապատի բաժինների ծառայողները մայիսի 14-ին տեղեկություններ էին ստացվել, որ Էջմիածին քաղաքի Նարեկացու փողոցում քաղաքացին շրջում է զենքով և դանակով:

Համատեղ իրացնելով օպերատիվ տեղեկությունները՝ ոստիկանները մեկնել են Նարեկացու փողոց: Քաղաքացին տեսնելով ոստիկանության ծառայողներին՝ փորձել է դիմել փախուստի և այդ ընթացքում փողոցի եզրային խոտածածկ հատված է նետել ատրճանակի նմանվող առարկա: Ոստիկանները նրան ձերբակալել և տեղափոխել են Վաղարշապատի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է գաղտնի փականով ծալովի երկու դանակ:

Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում զննություն է կատարվել Նարեկացու փողոցում: Մայթեզրի խոտածածկ հատվածում հայտնաբերվել է 26 մմ տրամաչափի ազդանշանային ատրճանակ:

Մայիսյան գյուղի բնակիչ 35-ամյա երիտասարդը, հայտնաբերվածները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել