«Միասին հանդիպելու առիթ կա»․ Բագրատ Սրբազանը դիմեց բժշկական, սպայական, իրավաբանական համայնքներին

Բագրատ Սրբազանը, դիմելով բժշկական, սպայական, իրավաբանական համայնքներին, հայտնեց իր հետագա ծրագրի մասին․

«Մի ծրագիր էլ կա, որ մոռացա հիմա ասել։ Այսօր ցերեկը խոսել եմ, մեր բժշկական համայնքի մասին է խոսքը։ Շատ եմ խնդրում հավաքվեք, մեկդ ձեզնից կապի մեջ լինենք, միասին հանդիպելու առիթ կա, նաև մեր նախկին սպայական կազմը, մեծ թվով սպաներ ունենք, որոնք այսօր ծառայությունից դուրս են, և սա ասում եմ, որ տարածվի։ Թող կապվի թե՛ բժշկական, թե՛ սպայական և թե իրավաբան-փաստաբանական կազմը, որքան որ ունենք, խնդրում եմ, որ կապվեք, խոսենք, որպեսզի ժամադրվենք։ Ուզում եմ մեծ խմբի հետ հանդիպել։ Իրավաբան, իրավապաշտպան, փաստաբանների խումբը, սպայական կազմը, սպայական նախկին զինվորականները և մեր բժշկական համայնքն այս փուլում»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել