Շատ պարզ է, թե ինչու դուք ընտրություններ չեք պահանջում․ Սուրեն Գրիգորյան

«Անընդհատ նույն թեզերն են` ուղղակի տարբեր մարդկանց դեմքերով։ Դուք չեք հասկանում, որ ձեր խնդիրը հիմնականում «Քաղաքացիական պայմանագիր» քաղաքական միավորի հետ չի, ձեր խնդիրը ՀՀ Սահմանդրության մեջ է, ի դեպ՝ անփոփոխելի հոդվածների հետ դուք խնդիր ունեք։ Երբ որ ասում է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, և այդ իշխանության իրացման ձևը ընտրություններն են, որովհետև դուք չեք պահանջում արտահերթ ընտրություններ, դուք չեք ասում՝ եկեք արտահերթ ընտրություններ անենք, թող ժողովուրդը որոշումը կայացնի, դուք ասում եք՝ իշխանությունը տվեք մեզ։ Վարչապետը լավ ասեց՝ այդ իշխանությունը անտե՞ր է, որ տանք ձեզ, իշխանությունը պատկանում է ժողովրդին, չենք կարող ձեզ իշխանություն տալ անգամ ամենամեծ ցանկության դեպքում։ Շատ պարզ է, թե ինչու դուք ընտրություններ չեք պահանջում, որովհետև այդ ֆորմատը ձերը չէ, բազմիցս համոզվել եք դրանում», այսօր՝ մայիսի 14-ին Ավագանու նիստի ժամանակ ասաց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել