Մի շարք նշանակումներ Զինված ուժերում

Նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 13-ին մի շարք հրամանագրեր է ստորագրել, համաձայն որոնց․

Սամվել Մինասյանը նշանակվել է Տարածքային պաշտպանության զորքերի հրամանատար՝ ազատելով Տարածքային պաշտպանության և պահեստային ուժերի հրամանատարի պաշտոնից:

Վահրամ Գրիգորյանը նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի ինժեներական զորքերի պետ-վարչության պետ:

Սմբատ Գրիգորյանը նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի կազմակերպչական զորահավաքային գլխավոր վարչության պետ՝ ազատելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետի պաշտոնից:

Գեղամ Փաշիկյանը նշանակվել է պաշտպանության նախարարության ռազմաբժշկական ապահովման վարչության պետ՝ ազատելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետի պաշտոնից:

Արամ Պողոսյանը նշանակվել է պաշտպանության նախարարության թիկունքային ապահովման վարչության պետ՝ ազատելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից:

Մհեր Շիրինյանը նշանակվել է պաշտպանության նախարարության սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետ՝ ազատելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպառազինության պետ-վարչության պետի պաշտոնից:

Հրաչ Ստեփանյանը նշանակվել է պաշտպանության նախարարության կադրային քաղաքականության գլխավոր վարչության պետ՝ ազատելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության պետի պաշտոնից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել