Մայիսի 10-ի կեսօրին Երևանի պարեկները Նալբանդյան-Իսահակյան փողոցների խաչմերուկում, սառը զենք պահելու և կրելու կասկածանքով, ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել հանրահավաքի մասնակից երկու տղամարդու:
Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Նոր Խարբերդի 42-ամյա և Սարի թաղի 47-ամյա բնակիչների անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մեկական դանակ:
Տղամարդիկ և կազմված փաստաթղթերն ուղարկվել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է` հանրային տարածքներում չկրել որևէ տեսակի զենք կամ արգելված առարկա, հանրահավաքների և երթերի ընթացքում չխախտել հասարակական կարգը:
Հակահասարակական յուրաքանչյուր արարք ստանալու է համարժեք իրավական գնահատական:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: