«Զվարթնոց» օդանավակայանում հետախուզվող է հայտնաբերվել

Ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, մայիսի 2-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանում հայտնաբերել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 31-ամյա Արարատ Գ.-ին: Նա 2023 թ. սեպտեմբերի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) մեղադրանքով:

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Արարատ Գ.-ն ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել