«Սանկտ Պետերբուրգում կա բավականին խոշոր պոլիտեխնիկական համալասարան, որը կրում է Պետրոս Առաջինի անունը։ Ես այցելել եմ այնտեղ։ Այնտեղ կան տարբեր դպրոցներ, այդ թվում՝ իրավագիտության։ Ես ուսանողների համար հանդես եկա դասախոսությամբ»,-այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում ասաց փաստաբան Մարատ Ատովմյանը։
Նա նաև հյուրընկալվել է քաղաքի փաստաբանական ինստիտուտում։
«Ես ունեցա նաև հանդիպումներ Ռուսաստանի փաստաբանական դաշնային պալատի երկու փոխնախագահների հետ։ Ունեցանք բավականին հետաքրքիր մասնագիտական քննարկումներ և համագործակցության որոշակի պայմանավորվածություններ»,-նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։