Անօրինական սահմանագծում է տեղի ունենում, որը հակասում է միջազգային պրակտիկային ու մեր Սահմանադրությանը։
Այս մասին Տավուշում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը։
«Նիկոլ Փաշինյանը ասես մեր պետության սեփականատերը լինի, ով միայնակ որոշում է՝ որ կտոր հողը ում տա, ում չտա։ Կարևոր է, որ ժողովուրդը կանգնած պայքարում է իր իրավունքների համար, որոնք նաև ամբողջ Հայաստանի իրավունքներն են։
Բերվում են փաստարկներ, որ եթե մենք այսօր չտանք այն, ինչ Ադրբեջանը համարում է իրենը, ապա նա պատերազմ կսկսի, մի կողմից հայտարարվում է, որ ՀՀ-ն ուզում է կնքել խաղաղության պայմանագիր, որպեսզի խաղաղ ապրի, բայց Ադրբեջանը լրիվ ուրիշ պայմանների մասին է խոսում։