Պատահար գերեզմանատան ճանապարհին

Նոյեմբերի 11-ին, ժամը 23.20-ին, հիվանդանոցից  ոստիկանության Տաշիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի ծակած-կտրած վերքով բուժօգնության է դիմել 1987 թ. ծնված  Արման Ս.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, վնասվածքը պատճառելու կասկածանքով, նոյեմբերի 12-ին, ժամը 03.30-ին, բերման է ենթարկվել 1987 թ. ծնված Զավեն Ա.-ն:

Պարզվել է, որ նա նոյեմբերի 11-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Տաշիր քաղաքի գերեզմանատան ճանապարհին տեղի ունեցած վիճաբանության ժամանակ դանակով հարվածել է Արման Ս.-ին: 

Ոստիկանության լրատվության բաժնից տեղեկացնում են, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Զավեն Ա.-ն ձերբակալված է: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել