ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանտա Փաուերը X–ի իր միկրոբլոգում հրապարակում է կատարել ապրիլի 5–ին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած իր հանդիպման մասին։
«Անցյալ շաբաթ Բրյուսելում վերահաստատեցի Հայաստանին աջակցելու՝ Միացյալ Նահանգների հանձնառությունը»,– գրել է նա։
Փաուերը նշել է, որ Հայաստանը խորացնում է իր ժողովրդավարական բարեփոխումները, ընդլայնում իր տնտեսությունը և կառուցում դեպի պայծառ ապագա։