«Խմբակցության անդամ ունեք՝ երեխեքին տանում ա, Ամերիկայում ա ունենում»․ Վահագն Ալեքսանյան

ԱԺ հայտարարությունների ժամին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ասաց, թե «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը ամբիոնից վարկանիշի մասին է խոսում, այն պատգամավորը, ում նախընտրական շտաբի պետը դատվել է «կաշառք բաժանելու համար»։

Նրա խոսքով՝ այդ պատգամավորի և մյուսների կողմից ստորագրվեց Լեռնային Ղարաբաղը լուծարելու մասին հրամանագիրը։

«Այս աբսուրդի թատրոնը մի օր պետք է վերջ ունենա, պաթոսը մի քիչ ավելի շատ էր Ղարաբաղում։ Մի ասկետիկ կյանքով ապրող խմբակցությունը լինի, որ ասի՝ կգնա՞ք ստեղ ապրեք, ասենք՝ հա, էս ինչ բան ասեցին։ Խմբակցության անդամ ունեք, որ առավոտից իրիկուն իր ծագումնաբանությունն է երեսով տալիս ինքը, հայրը, թե մենք Լեռնային Ղարաբաղում ենք ծնվել, դա իմ հայրենիքն է, բայց երեխեքին տանում ա, Ամերիկայում ա ունենում»,-ասաց Ալեքսանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել